Ադրբեջանական ԶՈւ հարվածների հետևանքները Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Ղազանչեցոց

Հայկական միասական տեղեկատվական կենտրոնը լուսանկար է հրապարկել Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցուց․ 

Շուշի

 

 

Շուշի

 

Ղազանչեցոց

 

Ղազանչեցոց

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարված հասցրին Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցուն։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս