Հայկական կողմը Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ չի վարել. ՊՆ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

սահման

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը:

Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը  հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար, գրել է ՊՆ խոսնակը Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները վերահսկողության տակ են պահում օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

--00—ԼՄ