Վարչապետի հետ հանդիպումից հետո ընդդիմադիրները ծանր սրտով են լքել դահլիճը․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախանցյալ օրը վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի ներկայությամբ ԱԺ խորհրդի նիստում հնչած պաշտոնական տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։

Ընդդիմադիր պատգամավորները ծանր սրտով են լքել դահլիճը, որովհետեւ իրավիճակի շուրջ մտահոգություններից բացի ներքաղաքական որոշ ուղերձներ էլ են լսել։ Այս բարդ շրջանում առայժմ նրանք զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից, բայց նկատում են, որ հետագայում շատ հարցերի հստակ պատասխաններ իշխանությունը դեռ պիտի տա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ