Սամվել Կարապետյանը 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սամվել Կարապետյան

Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում  մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը  50 միլիոն դրամ էր փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի:

--00--ԱՀ