Էրդողանը ՀՀ-ի հետ պատրաստ է պատերազմել մինչև վերջին ադրբեջանցին. Զոլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն տեսակետին է, որ թեև հումանիտար հարաբերական հրադադարը ռազմական գործողությունների առաջին փուլի ավարտ է նշանակում, բայց լայնածավալ պատերազմի վերսկսումը միշտ է հնարավոր: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ միջազգային մեր գործընկերներն ու պետությունները կոչ-հորդորից անցել են առավել հասցեկան ու կոնկրետ հայտարարությունների, բայց դա մեզ չպետք է բավարարի: 

«Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ աշխատանք է պետք, իսկ ճանաչումը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ Արցախի հայության անվտանգության հարցը: Պատերազմի շարունակությունն Ադրբեջանին ձեռնտու չէ, դա միայն Թուրքիային է պետք: Այլևս գաղտնիք չէ, որ Էրդողանը ՀՀ-ի հետ պատրաստ է պատերազմել մինչև վերջին ադրբեջանցին», հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ