Աթենքում տղամարդը հարձակվել է Սահակաշվիլիի վրա և մի քանի անգամ հարվածել գլխին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում: Այս մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ըստ աղբյուրի՝ կին երկրպագուներով շրջապատված Սահակաշվիլիի վրա է հարձակվել գլխարկով մի երիտասարդ և մի քանի հարվածել նրա գլխին: Դեպքի վայր է եկել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատը:

Նշվում է, որ Սահակաշվիլին ժամանել էր Աթենք՝ այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ հանդիպելու, քանի որ նախապատրաստվում է հոկտեմբերի 31-ի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ իրենց խորհուրդ էին տվել Հունաստան չգնալ՝ զգուշանալով Եվրոպայում գտնվող վրացի հանցագործ տարրերից, որոնք ենթարկվում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Սահակաշվիլին, այդուամենայնիվ, չի հարաժարվել Աթենք գնալու մտքից՝ հայտարարելով, թե վախեցողներից չէ:

 

--00—ԼՄ