Ադրբեջանցի գեներալներն Ալիևին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

Լապշին

 Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց, նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր ստեղծած համակարգի զոհը։ Այս մասին ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը:

Ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին վրա։ Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս։

Մտածում եմ, ադրբեջանցի գեներալները կարծում էին, որ Ալիևին կարելի է ապատեղեկատվություն հրամցնել, իսկ հետո Ալլահի օգնությամբ իրենք, միևնույնն է, կգրավեն Ղարաբաղը, և այդ ժամանակ իրենց սուտը կհաստատվի:
 

Սակայն հետո գործերը վատ ընթացան, չհաջողվեց գրավել ո՛չ Հադրութը, ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Ջեբրայիլը: Իսկ այս ընթացքում Ալիևը շտապում է հայտարարել, որ Հադրութը գրավել են, ինչով վնասում է իր խորամանկ գեներալներին, որոնք խուճապահար և արագորեն ստիպված էին բոլոր ուժերը կենտրոնացնել Հադրութը գրավելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ, արհամարելով հրադադարը, փրկելով իրենց անպիտան կյանքերը, ալիևյան գեներալները թուրքական հատուկ ջոկատների մոտ 200 գրոհայինների Սիրիայից իսլամիստների հետ ուղարկել են Հադրութ։

Հադրութը վերցնելու ոչ մի հնարավորություն չկար, սակայն նրանք պետք է գոնե Ադրբեջանի դրոշը բարձրացնեին, տեսագրեին հեռախոսով, այնուհետև փախչեին այնտեղից: Սակայն դա նրանց մոտ չի ստացվել: Հադրութի փողոցներում թողնելով թուրքերի և վարձկանների մոտ 100 դի՝ նրանք փախել են այնտեղից առանց տեսագրելու։ Ադրբեջանցի գեներալներն իրենց պետության ղեկավարին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ»,- գրել է նա։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ