Հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման պայմանավորվածությունը. ՊՆ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

Հայկական կողմը Ադրբեջանի Աղդամի, Թարթառի, Աղջաբեդիի և Ֆիզուլիի շրջանների գյուղերին հարվածներ չի հասցրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է այդ շրջանների գյուղերը:

«Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Ստեփանյանը:

--00--ԱԹ