Ինքնորոշման իրավունքը արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

արարատ

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,-գրել է ԱԺ նախագահը։

Նշենք, որ առավոտյան ասուլիսի ժամանակ Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ԱՀ նախագահը կդիմի ՀՀ-ին և մյուս երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

--00—ԼՄ