Անտոնիո Գուտերեշը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի կայքէջում տարածած հաղորդագրությունից:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի  վերաբերյալ: Գուտերեշը  նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ միջոցներով:

--00--ԱՀ