Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը: Նա կողմերին կոչ է արել վերսկսել խաղաղ երկխոսությունը:

«Երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանի համար միակ ընդունելի ապագան են»,- ասել է նա:

--00--ԱԹ