Շուշիի եկեղեցու հրետակոծությունը կանխամտածված ակտ էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից․ Կատյոնոկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Ռուսաստանյան զինվորական թղթակից Յուրի Կատյոնոկը, որը հրթիռային հարվածների արդյունքում ծանր վիրավորում էր ստացել Շուշիի եկեղեցում, հայտարարել է, որ եկեղեցու հրետակոծությունը կանխամտածված ակտ էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Հարվածը 100%-ով մտածված էր։ Դեռևս մեր գալուց առաջ մոտ 20 րոպե եկեղեցու գլխավերևում պտտվում էր անօդաչու սարքը։ Երբ մենք հայտնվեցինք երեկեցու ներսում, համարյա միանգամից հասցվեց հարվածը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ զինվորական թղթակցի կյանքը հրաշքով է հաջողվել փրկել։ Այսօր առավոտյան նա դուրս է եկել կոմայից։

--0--ԿԿ