Նախագահը ստորագրել է աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հրաման

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

--00—ԼՄ