Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հրտակոծում

«Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»,-այդ մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշնեք, որ քիչ առաջ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Այս պահին միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում: Գիշերը նույնպես չի հրթիռակոծվել»,- նշեց Պողոսյանը:

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

--00—ԼՄ