Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Քյարամյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել:

Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանը:

Նկատենք, որ, ամեն դեպքում, այս ազատումների պատճառաբանությունը հարցեր է առաջացրել այն առումով, որ պատերազմի ժամանակ կամ, առհասարակ, բանակում դավաճանական դեպքերի բացահայտմամբ պետք է զբաղվի Զինված ուժերի հակահետախուզությունը, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենը կամ հակահետախուզությունը միայն:

Դիրքում նման հայտարարությունների համար անձը պետք է գտնվեր Զինված ուժերի հակահետախուզության տեսադաշտում եւ պատասխանատվության ենթարկվեր այդ օղակի միջոցով: Բայց հետաքրքիր է, որ այս դեպքում աշխատանքից ազատվում եւ պատժվում են ոչ թե Հայաստանի կամ Արցախի Հանրապետության ռազմական հակահետախուզության ոլորտի պատասխանատուները, այլ ՀՀ ԱԱԾ պաշտոնյաները:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ