Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. Անդրանիկ Քոչարյանը՝ ոստիկանապե՞տ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Անդրանիկ Քոչարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։

Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։ Ասում են՝ Քյարամյանին այլ կադրեր էլ են հետեւելու․ ըստ լուրերի՝ հաջորդը լինելու է ՀՀ ոստիկանապետը։

Հնարավոր է ազատվեն նաեւ արդարադատության նախարարը, ԱԱԽ քարտուղարը, անգամ ՀՔԾ պետն ու սոցապնախարարը։ Սակայն որոշ աղբյուրներ այս շարքից ամենահավանականը համարում են ոստիկանապետի ազատումը, որին փոխարինողի անունն էլ է շրջանառվում՝ Անդրանիկ Քոչարյան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ