Երեք օրում Բաքու կմտնեն հայերը, եթե Թուրքիան դադարի օգնել, Իսրայելը՝ զենք մատակարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը 24TV-ի եթերում անդրադառնալով պատերազմական իրավիճակին՝ համոզված նշեց, որ հայերը երեք օրում Բաքու կմտնեն, եթե Թուրքիան դադարի օգնել, Իսրայելը՝ զենք մատակարարել Ադրբեջանին: 

«Ադրբեջանցիների մոտ իշխում է տգիտությունը, ոչ ռազմավարություն ունեն, ոչ ուղեղով կռվել գիտեն, հույսները դրել են սրա-նրա վրա: Իսկ հայի ուժը կայանում է նրանում, որ ինքը ոչ մեկի վրա հույս չի դնում, ինքն իրենով է առաջ գնում: Դա հաղթանակի առաջին նախապայմաններից մեկն է, և պիտի հաղթենք: Օրերը, ամիսները կանցնեն, կհիշեք խոսքս, որ հրամանը վերևից է և արմենները կհաղթեն: Ես համոզված եմ դրանում, որովհետև արմենը ոչ մեկի վրա հույս չի դնում, իր հույսն ինքն է: Իսկ մի գեղեցիկ օր, երբ Իսրայելը դադարեց զենք մատակարարելուց, վրացին՝ օգնելուց, կամ թուրքը հոգնեց, երեք օրում հայերը կմտնեն Բաքու: Ինչպես 1994 թվին հայր Ալիևը չոքեց, աղաչեց, նույնն էլ հիմա է լինելու: Բայց պետք չի ներել, հենց ներեցինք՝ մի 15 տարի հետո նորից է սկսվելու, պետք է իսկապես չոքացնել, խեղդել, որ էլ չկրկնվի»,-շեշտեց Ջանիբեկյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

--0--ԿԿ