Կուրցը Փաշինյանին առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցություններն անցկացնել Ավստրիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

քաղաքական

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլն անցկացնել Ավստիայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հինգշաբթի Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները:

ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ հանդիպումն ընթանում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում: Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում:

--0--ԿԿ