Ադրբեջանական իշխանություններն այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում եկեղեցուն հարվածել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սուրբ Ղազանչեցոց

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում:

Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրանց ի՞նչ ասես...»:

Ղազանչեցոց
Ղազանչեցոց1
Ղազանչեցոց2

--00--ԱԹ