Հայ զինվորին ոգևորող նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք․ ԱՀ նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

ՎահրամՊողոսյան

Մոսին հրացանի մասին երգ երգելով ու սմերչով թուրքի անհայտ հերն անիծող հայ զինվորին ոգևորող  նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք։ Մեր կոմպոզիտորներին, գրողներին խնդրում եմ գործի անցնել։ Այս մասին հգրում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ