Հայրենական սուրբ պատերազմը շարունակվում է․ Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

սահման

Հայրենական սուրբ պատերազմը շարունակվում է։ Օրը թող բարի լինի մեր բանակի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս