ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

ю

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։

Ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խոր մտահոգությունն է արտահայտել հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։

ԱԳ նախարարը դատապարտել է հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։

--00--ԱՀ