Զոհվել են քառօրյա պատերազմի հերոսն Արթուր Աղասյանն ու նրա եղբայրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

․

Հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։ Այս մասին տեղեկանում ենք ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջից։

Հիշատակներդ հավերժ, շարունակելու ենք սխրանքներիդ ուղին մեր ընկերներ......

Նշենք, որ Արթուր Աղասյանը ապրիլյան քառօրյա  պատերազմի մասնակից է։ Նրա շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախել էին դիրքից։

--00--ԱՀ