Տարածաշրջանում գնացող փոփոխությունները մեծ մարտահրավերներ են մեզ բերում․ Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Տարածաշրջանում գնացող փոփոխությունները մեծ մարտահրավերներ են մեզ բերում։ Բոլոր խնդիրների լուծման սկիզբը ձևավորվում է մարտի դաշտում։ Կկարողանա՞նք  ջարդել թշնամուն, ուրեմն շատ երկրներ ավելի հզոր Հայաստանի հետ կցանկանան գործ ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ 

Նրա խոսքով՝ երբ տոնենք հաղթանակը, միասնաբար պետք է դասեր քաղենք, որ այսուհետ ինքներս կանխատեսենք ու հաշվարկենք մեր սցենարով։ 

«Մենք պետք է ապագայում պատրաստ լինեն ցանկացած բանի։ Սա ահաբեկչական գործողություն է։ Տարածաշրջանում գնացող փոփոխություները մեծ մարտահրավերներ են մեզ համար բերում։ Մեզ մեր հողի վրա կրակում են։ Գիշերը Ստեփանակերտում զարթուցիչի նման միանում էր տագնապի ազդանշանը և ռմբակոծվում էր, բայց քաղաքն իր կյանքով ապրում է, ժողովուրդը դիմանում է, գիտակցում են՝ զինվորը ճակատում որոշում է  հայ ազգի ճակատագիրը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ