Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարց օրակարգում չկա

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ագն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարց օրակարգում չկա: ՀՀ ԱԳՆ-ն փաստորեն սրանով հերքում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից հնչեցված հայտարարությունը՝ ԼՂ հարցով բանակցությունների անցկացման մասին:

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հոկտեմբերի 8-ին բանակցություններ կլինեն Ժնևում, հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում: 

--00--ԱԹ