Հայաստանի կճանաչի ԼՂ-ն, եթե դա կօգնի զինված հակամարտության լուծմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Փաշինյան

Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե վերլուծությունը ցույց տա, որ դա կօգնի այս զինված հակամարտության լուծմանը, հակառակ պարագայում չի դիմի այդ քայլին: Այս մասին ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մեր վերլուծությունը հանգեցնի նրան, որ դա կօգնի Լեռնային Ղարաբաղին ու հարցի լուծմանը, մենք այդ քայլին կդիմենք, հակառակ դեպքում ձեռնպահ կմնանք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման համար անհրաժեշտ է երկու կողմի փոխզիջումը: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ այս հակամարտությունն արդեն դուրս է եկել տարածքային շրջանակներից:

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, նշել՝ այն ընկալվում է այլ ենթատեքստում:

--00--ԱԹ