«Փայլանը միայնակ չէ». 100-ավոր թուրքեր համերաշխություն են հայտնել հայազգի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

թայլան

Հայ-ադրբեջանական բախումների ֆոնին թուրքական հարյուրավոր թուրքեր իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին, գրում է թուրքական «Bianet» թերթը։

Ավելի վաղ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ավելի վաղ թերթերում հայտարարություն էր հրապարակել Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բախումների վերաբերյալ՝ Գարո Փայլանին մեղադրելով «պետական դավաճանության» համար։

Այդ առնչությամբ, ստորագրելով համատեղ հայտարարություն, հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում թուրքեր, հայտարարել են․ «Գարո Փայլանն իր կարծիքն արտահայտելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել և ներկայացվել որպես թշնամի։ Մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպիսի հսկայական աղետների և ավերածությունների են հանգեցրել նպատակաուղղված հարձակման նման գործողությունները։ Այդ իսկ պատճառով մենք միասին ընդգծում ենք՝ Գարո Փայլանը միայնակ չէ»։

Նշենք, որ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայտարարության պատճառը Գարո Փայլանը հայտարարությունն էր:

«Անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ռազմական հակամարտությանը։

Թուրքիայի կողմից ստորագրված ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 20-րդ հոդվածն ասում է, որ «պատերազմի ցանկացած քարոզչություն պետք է արգելվի օրենքով»,- գրել էր Փայլանը՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունն իրականացնում են ռազմական քարոզչության հանցագործություն։

Ավելի վաղ գրառում էր արել նաև Փայլանը.

«Գիտեի, որ մենակ չեմ: Բայց ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ մենք այդքան շատ ենք… Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին:

Դադարեցրե՛ք պատերազմները և շարունակե՛ք պայքարը հանուն խաղաղության»:

--00—ԼՄ