ԵՊՀ շրջանավարտների միավորումը 100 մլն կհատկացնի Ստեփանակերտի և Շուշիի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ամուր կանգնած լինելով հայրենիքի և մեր հաղթական բանակի թիկունքին, հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»:

--0--ԿԿ