Վիրավորվել է Վահան Բադասյանը, վիճակը ծանր է. թշնամին թիրախավորել է հենց նրան. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

վահան

Ծանր վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Այս մասին տեղեկանում ենք «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Ծանր վիրավորվել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ մարտիկ Վահան Բադասյանը։ Մաղթում ենք շուտափույթ առողջություն»,-նշվում է հրապարակման մեջ։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Վահան Բադասյանի՝ վիրավորում ստանալու դեպքի մասին հայտնել է մի քանի կարևոր տեղեկություն՝ նշեով, որ Վահան Բադասյանի ղեկավարած ուժերը ենթարկվել են օդային հարձակման՝ թշնամու անօդաչու թռչող սարքի կողմից:

«Հարձակման պահին Բադասյանը՝ հարավային ուղղությամբ իր հրամանատարության տակ գտնվող զորախմբի հետ խիստ պատասխանատու մարտական առաջադրանք կատարելիս է եղել:

Դատելով հարակից հանգամանքներից՝ թշնամին, թերևս, գիտակցելով թիրախի ռազմական և խորհդանշական կարևորությունը, նախ թիրախավորել է հենց Բադասյանին:

Բադասյանն այս պահին Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում է: Այս պահին գիտակցություն չունի:

Քննարկվում է բժշկական անհրաժեշտ գործողությունների պլանը: Վնասվածքները թեթև չեն:

Վիճակը բժիշկներն այս պահի դրությամբ գնահատում են ծանր»,-գրել է Մարտիրոսյանը:

--00—ԼՄ