ՌԴ և Իրանի արտգործնախարարները լրջորեն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Լավրով-Զարիֆ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ լարվածությունը: Երկու երկրների ԱԳ նախարարները նշել են, որ լրջորեն մտահոգված են ստեղծված իրավիճակով:

Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են հակամարտության կարգավորման հարցում հարևան երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ունեցած կարևոր դերակատարումը: 

«Լավրովը նշել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու հարցում Ռուսաստանի ինտենսիվ ջանքերի մասին՝ թե ազգային առումով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի շրջանակներում: Նախարարները կրկին շեշտադրել են այն կարևոր դերակատարումը, որ կարող են ունենալ այս հարցում Հայաստանն ու Ադրբեջանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում շարունակել շփումները այս հարցով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

--00--ԱԹ