ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Գյումրիի «Շիրակը» հայտնել է, որ ակումբի սան Արմեն Գրիգորյանը զոհվել է այս օրերին ընթացող արցախա-ադրբեջանական պատերազմում:
«Ցավալի լուր առաջնագծից:
Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո՛ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության գրառման մեջ։
--0--ԿԿ