Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու Ռուսաստանի գործոնին:

«Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից։

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս,որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում, այլև ամրապնդում է այն։ Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի համար։ Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է մեր պետական շահերից և զսպող մեխանիզմ կարող է լինել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պարագայում։ 

Այո՛, այս պատերազմը նաև քաղաքակրթությունների բախում է, այդ թվում՝ պանթուրքիզմի դեմ, հետևաբար դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե շատ հեռուներում, այլ ամրապնդել ու զարգացնել կապերը դաշնակից Ռուսաստանի հետ»,-գրել է Շարմազանովը։

--00—ԼՄ