Ովքե՞ր են հայոց սպիտակ բանակի «Լոռա» հրթիռը, «Սմերչն» ու «Իսկանդերը». բժիշկների ցանկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բժիշկ

ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյան ֆեյսուքյան էջում հրապարակել է պատերազմի ժամանակ հայոց սպիտակ բանակի ներկայացուցիչներին՝ բժիշկներին:

Անատոլի Գնունի

«Հայոց Սպիտակ Բանակի «Իսկանդեր»-ներից մեկն առաջին իսկ օրվանից աշխատում է առաջնագծում, մեր Անատոլի Գնունին աներևակայելի սխրանքներ է գործում․․․
Հաղթելու ենք, առողջ ու ուժեղ»,-գրել է Արմեն Մուրադյանը:

իսկանդեր
Խանոյան Արմեն

«Սպիտակ Բանակի «Սմերչը»՝ մեր Խանոյան Արմենը, անպարտելի է․․․ Հաղթելու ենք՝ ասում է առաջնագծում պայքարող ԲԺիշկ Խանոյանը. ես հավատում եմ Բժշկին»,-գրել է Արմեն Մուրադյանը:

սմերչ
Տարոն Տոնոյան

«Սպիտակ Բանակի «Լոռա» հրթիռը՝ Բժիշկ Տարոն Տոնոյանն է․․․

Բժիշկն առաջնագծի վիրահատարաններում է հենց առաջին իսկ օրվանից․․․ Թշնամու ահ ու սարսափն է մեր վիրաբույժ Տարոն Տոնոյանը...

Հաղթելու ենք դաժան ու ստոր թշնամուն ու հաղթելու ենք առողջ»,--գրել է Արմեն Մուրադյանը:

լորա
Բժիշկ Սեինյան

«Հաղթելու ենք՝ առաջնագծի մեր Սպիտակ Բանակի բժիշկ Սեինյանն է ասում․․․ Բժշկի սխրանքների մասին պատմությունները՝ անթիվ են ու անհամար․․․»,-գրել է Մուրադյանը:

բշիշկ

Ցանկը՝ շարունակելի...

--00—ԼՄ