Թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Վստահության գիծը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Թեժ գիծ

Թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Վստահության գիծը։Հարգելի քաղաքացիներ կարող եք զանգահարել 85-01,85-02,85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ