Ազգային ժողովը երկու նոր պատգամավոր ունի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ԱԺ

«Իմ քայլը» խմբակցության մանդատը վայր դրած պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանին և Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում կփոխարինեն Նարեկ Ղահրամանյանը և Գոռ Երանյանը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ արտահերթ նիստում  Գոռ Երանյանը երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ