Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը ԼՂ-ում կրակի դադարեցմանը հասնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Արցախ

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու և բանակցությունները վերսկսելու համար։ ՌԴ գործընկերոջս հետ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, համաձայնության ենք եկել  արագ արձագանքելու հարցի շուրջ»,- գրել է նա։

Նա նշել է, որ այդ մասին ասել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին։

ֆրանսիա
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ