Ժամանակավորապես չի գործելու Էրեբունի վարչական շրջանի Ս․Դավթի 87ա հասցեի ՊԵԿ-ի բաժինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանի Ս․Դավթի 87ա հասցեում գտնվող ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 2 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից:

--00--ԱՀ