Վրաստանի տարածքով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումն իրականացվում է առանց խախտումների

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Լարս

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վրաստանով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումների հետ։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը, հայտարարությունում ասվում է․

«Մեր տարածաշրջանում Վրաստանն ունի տարանցիկության շատ կարևոր գործառույթ: Սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանային տնտեսության զարգացման համար և ինչն է զարմանալի, մեր հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների պատշաճ գործունեության համար:

Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Վրաստանի տարածքով  տարանցիկ բեռնափոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղություններով, բացարձակապես՝ առանց խախտումների է իրականացվում:

Վերոնշյալի վկայությունը վիճակագրությունն է: Եթե նայենք քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումային սահմանի հատումներին, ապա կոնֆլիկտի ստեղծումը դրա վրա չի ազդել: Մոտավորապես  750- 800 քաղաքացիական նշանակության բեռնատարներ ամեն օրյա ռեժիմով հատում են վրաց-հայկական և վրաց-ադրբեջանական սահմանները:

Ավելին՝ մենք ստեղծել ենք հայկական քաղաքացիական բեռնափոխադրման ավելի անվտանգ և մատչելի Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ, որը բարձր ինտենսիվությամբ է սպասարկում Հայաստանի և ընդհակառակ ուղղությամբ: Ինտենսիվությունը և հատումները շատ բարձր են: Այս առումով ոչ մի խոչընդոտ չի եղել և չի էլ լինի:

Բացի այդ ավելացնեմ, որ օդային հաղորդակցությամբ քաղաքացիական տարանցումն իրականացվում է սահուն՝ առանց խոչընդոտների: Հակամարտության վերսկսման պահից ի վեր մենք ոչ մի սահմանափակում չենք մտցրել և ոչ էլ պատրաստվում ենք մտցնել:

Հուսով ենք, որ տարածաշրջանում շուտով խաղաղությունը կվերականգնվի, ինչն էլ կենսական նշանակություն ունի մեզ համար»:

--00--ԱՀ