Ալիևի հրամկազմը մտահոգ է. ԱՀ նախագահի խոսնակը` Հարությունյանի «վիրավորվելու» լուրերի մասին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՎահրամՊողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.Գ.

Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողություններով լրջագույն կերպով մտահոգված են Ալիևի վարչակարգի պատասխանատուները, բանակի հրամկազմը, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: 
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»:

--00--ԱԹ