ԼՂ հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Վրաստան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ողջ կովկասյան տարածաշրջանի վրա: Այս մասին Վրաստանի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Նիստի անցկացման նպատակը եղել է ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկումը: 

Զալկալիանին կոչ է արել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել իրավիճակը լիցքաթափելու իրենց հասանելի ցանկացած հնարավորություն:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել, գործում և գործելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: Վրաստանը միշտ հավատարիմ է մնացել և հավատարիմ կմնա մեր հարևանների առաջ ունեցած, ինչպես նաև միջազգային պարտավորություններին»,- ասել է նա:

--00--ԱԹ