Guardian-ը ԼՂ-ի դեմ մարտնչող վարձկանի հետ է խոսել. թուրքական 10 վարձկան զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

վարձկան

«Guardian» պարբերականի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Այս մասին Բեթան Մաքերանը գրել է Twitter-ում:

«ՇՏԱՊ. կապ եմ հաստատել Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Նա հաստատել է, որ սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի զինյալ խմբավորումների 1000 մարդու հետ միասին ժամանել է Ադրբեջան: Նրանցից ոմանք, ըստ այս անձի, ուղարկվել են առաջնագիծ, իսկ 10 մարդ արդեն մահացել է», - գրել է նա:

Նշենք, որ առավոտյան Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում սկսվել են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

--00—ԼՄ