Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի հրթիռակոծությունից կա նաև զոհ Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ստեփաակերտում հրթիռակոծությունից, ըստ նախնական տվյալների, վիրավերներից բացի, կա նաև զոհ:

«Կա առնվազն 4 վիրավոր, կա նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են», - ասել է Արտակ Բեգլարյանը:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիներ և քաղաքացիական օբյեկտներ։

-00—ԼՄ