Ուկրաինան ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի ցուցաբերի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

զելենսկի

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

--00--ԱԹ