Հադրութին «Սմերչ»-ով են հարվածել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արծրուն

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այսօր հակառակորդի կողմից Հայաստանի ու Արցախի մի շարք քաղաքների թիրախավորմանը:

«Իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութին, ամենայն հավանականությամբ՝ «Սմերչ» տեսակի համազարկային կայանքի հրթիռ էր, հետո՝ մի քանի րոպե առաջ, նույն հարվածը հասցրեց Ստեփանակերտին: Հարվածը եղել է բառի բուն իմաստով Ստեփանակերտ քաղաքի վրա։ Արդյունքները չենք էլ կարող ամփոփել լիովին, դուք տեսաք, ձայնը լսեցիք: Այս ամենը մենք այստեղ տեսանք, իսկ նույն ժամանակահատվածում Արցախի ու Հայաստանի այլ քաղաքներ թիրախավորվա՞ծ են, թե՞ ոչ, այս պահին չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ դա շարունակում են»,- ասել է նա։

Հովհաննիսյանն ընդգծել է՝ ադրբեջանական կողմի դեպքում քաղաքացիական թիրախներ ընտրելիս միջազգային մարդասիրական որևէ նորմի հարգանք գոյություն չունի: