Մեխակ Սադոյանն ընտանիքի միակ որդին էր․ Վատ վիճակով հորն ու մորը տեղափոխել ենք հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հասարակական

Հակառակորդի գործողությունների պատճառով զոհված 20-ամյա Մեխակ Սադոյանն ընտանիքի միակ զավակն էր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը։
«Ընտանիքում հայրն է, մայրը, պապիկը, տատիկը և քույրը։ Միակ տղան էր նա։ Շատ պատրաստված, նորմալ, չափի մեջ, խելոք, պինդ տղա էր։ Հերոս մարդ էր։ Համալսարանում հեռակա էր սովորում»,-ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ հենց համայնքից են ընտանիքի անդամներին տեղեկացրել որդու կորստի մասին․ «Ծնողները շատ վատ էին։ Շատ վատ առողջական վիճակով հորն ու մորը տեղափոխեցինք հիվանդանոց։ Երեկ էլ դիակն ենք վերցրել տարել։ Պատվով պետք է հողին հանձնենք»։

--0--ԿԿ