ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Շուշիի ու Ստեփանակերտի ապաստարանների երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արայիկ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախ: Նախարարն Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ:

Նախարարի նախաձեռնությամբ և նախարարության ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների աջակցությամբ երեխաները նվեր են ստացել Հայաստանից տարված պատկերազարդ գրքեր ու հետաքրքիր խաղեր:

Գործընկերները քննարկել են երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերը։

«Թիկունքը ամուր է նաև կրթությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ