Սկոռի են կանչել, որ կարողանան փրկեն հորն ու մորը․ Սևակը պոստում հենց առաջին օրն է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հասարակական

Հակառակորդի գործողությունների արդյունքում զոհված 34-ամյա Սևակ Գալստյանը երկու անչափահաս երեխա ունի, մեկը՝ 6 տարեկան, մյուսը՝ 5։ Այս մասին 24News-ին հայտնեց Տորֆավան համայնքի աշխատակազմի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

«Սևակը պոստում հենց առաջին օրն ա մահացել։ Ընտանիքի անդամները շատ խորն են տարել տեղի ունեցածը, վերին աստիճանի խորը։ Մեկը գոռում էր, մյուսը՝ վատանում։ Սկոռի են կանչել, որ կարողանան փրկեն հորն ու մորը, կնոջը։ Մի անտանելի վիճակ էր»,-ասաց նա։

Անդրադառնալով ընտանիքի սոցիալական վիճակին նա նշեց, որ այնպես չէ, որ վատ վիճակում էին ապրում, բայց այնպես էլ չէ, որ նորմալ պայմաններ կային․ «Գյուղապետրանն իրանց թիկունքում կանգնած ա, գյուղապետն ինչ պետք ա արել ա, այդ թվում ցուցաբերել ֆինանսական օգնություն»։

--0--ԿԿ