Աշխարհն արձանագրում է Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների փաստը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

վարձկաններ

ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ Վ․ Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգի փաստը՝ հաշվի առնելով Սիրիայից և Լիբիայից դեպի տարածաշրջան գրոհայինների տեղափոխումը [ժ․ 16:17]։

Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնն ասել է, որ իրենք ստույգ տեղեկություն ունեն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին [ժ․ 17:43]։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Թուրքիայից դեպի Ադրբեջան հարյուրավոր սիրիացի վարձկաններ փոխադրող տասնյակ տրանսպորտային փոխադրումների մասին հաղորդումներն ապացուցված են և ճշմարիտ [ժ․ 18:56]։ Արցախի տեղեկատվական շտաբ:

--00—ՄՀ