Ադրբեջանը բացել է երկիրն ահաբեկիչների և վարձկանների առաջ՝ կրկնապատկելով իրենից եկող վտանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

լենա

Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։

Մյուս կողմից էլ Ադրբեջանը փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների և վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենից եկող վտանգը թե՛ իր երկրի, թե՛ իր քաղաքացիների, թե՛ ողջ տարածաշրջանի համար»,-գրել է Լենա Նազարյանը:

--00—ԼՄ