Իսրայելը շարունակում է զենք ուղարկել Ադրբեջանին. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Ալ Արաբիա

Իսրայելը շարունակում է զենք ուղարկել Ադրբեջանին, մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարված հակամարտությունը շարունակվում է: Այս մասին՝ 1lurer.am-ի հաղորդմամբ՝ Al Arabiya-ին հայտնել է ԱՄՆ հետախուզական աղբյուրը:

Պարբերականը գրում է, որ որքան շարունակվում է հակամարտությունը, այնքան ավելի ու ավելի շատ երկրներ են ներգրավվում՝ քաղաքական ու ռազմավարական շահերից ելնելով:

Հրեական պետությունն Ադրբեջանին սպառազինություն մատակարարող գլխավոր երկրներից մեկն է, չնայած Հայաստանը պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում:

Նշվում է, որ Իսրայելի ու Ադրբեջանի էներգակիրների ու սպառազինության առևտրային շրջանառությունը շատ մեծ է:

ԱՄՆ հետախուզական աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Իսրայելը զենքով լի օդանավեր է ուղարկում Ադրբեջան: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին: Իսրայելից ուղարկված երկու բեռնատար օդանավ սեպտեմբերի 30-ին արդեն վայրէջք են կատարել Բաքվում»,- հայտնում է աղբյուրը:

Ինչ վերաբերում է հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությանը, աղբյուրը նշել է, որ «թուրքական ԱԹՍ-ներն անդադար են»:

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ